ՈւԵՖԱ-ն դատական քննություն է սկսել Կիպրոսի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին գանձապահ Սպիրոս Մարանգոսի դեմ, այն բանից հետո, երբ նա իտալական մամուլում ներկայացրել է ՈւԵՖԱ-ի պաշտոնյաներին տված կաշառքի ստույգ թվեր: Մարանգոսը մեղադրում է Լեհաստանին եւ Ուկրաինային Եվրո-2012-ը կաշառքով ստանալու մեջ:

Մարանգոսի տվյալներով կաշառքի գումարը կազմել է մոտ 10 միլիոն եվրո, հաղորդում է World Football Insider-ը: Մարանգոսը վստահություն է հայտնել, որ Միշել Պլատինին ազնիվ մարդ է եւ կօգնի արդարության վերականգնմանը: Եվրո-2012-ը պետք է ընդունի Իտալիան: