Իտալիայի կառավարության Գլխավոր քարտուղարի սպորտի զարգացման հարցերով տեղակալ Ռոկո Կրիմին հայտարարել է, որ իտալական մամուլում Մարանգոսի հայտարարությունները եւ պնդումները, թե Լեհաստանն ու Ուկրաինան կաշառքի գնով են Իտալիայից խլել Եվրո-2012-ը պետք է դատական հետաքննության առարկա դառնան:
Նա նշել է, որ հանցագործության ապացույցների դեպքում մեղավորները պետք է պատժվեն, իսկ արդարությունը վերականգնվի, հաղորդում է АР-ը: Կրիմին ավելացրել է, որ անհրաժեշտության դեպքում Իտալիան պատրաստ կլինի ընդունել Եվրո-2012-ը:





























