YouTube-ի  Caters Clips ալիքում հայտնվել է համայնապատկերային տեսագրություն, որը նկարահանվել է Քրիստոսի ծննդյան տաճարում։

Այս տեսահոլովակը ռեժիսոր Պերի Տեոյի նախագծի մի մասն է, նա աստվածաշնչյան պատմությունների թեմաներով  տեսագրությունների շարք է ստեղծում։ Քրիստոսի ծննդյան տաճարի մասին համացանցի օգտատերերին պատմում է էքսկուրսագետ Դեննի Հերմանը։ Նա ասում է, որ դա Բեթհեղեմի սրբազան վայրերից մեկն է։

Համայնապատկերային վիդեոէքսկուրսիայի հեղինակները վստահ են, որ այն կարող է հետաքրքիր լինել ոչ միայն քրիստոնյաներին, այլեւ պատմությունով, ճարտարապետությունով ու աշխարհագրությունով հետաքրքրվողներին, հայտնում է Daily Mail–ը։