Արգենտինայի հավաքականի հետ ընկերական հանդիպմանը Բրազիլիայի հավաքական է հրավիրվել Միլանի կիսապաշտպան Ռոնալդինյոն, որը մեկ ու կես տարի դուրս էր ազգային թիմից:

«Բոլոր կողմ եւ դեմ գործոնների արդյունքում մենք եզրակացրինք, որ Ռոնալդինյոն դարձյալ արժանի է լինել ազգային թիմում»,- ասել է Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Մանո Մենեզեշը:

Դարպասապահներ. Վիկտոր (Գրեմիո), Ջեֆերսոն (Բոտաֆոգո), Նետտո (Աթլետիկո Պարանենսե)

Պաշտպաններ. Ալվես, Կորրեա (երկուսն էլ Բարսելոնա), Ռաֆայել (Մանչ. Յունայթեդ), Սանթոս (Ֆեներբախչե), Տյագո Սիլվա (Միլան), Լուիշ (Բենֆիկա), Ալեքս (Չելսի), Ռեւեր (Աթլետիկո, Մինաշ Ժերայշ)

Կիսապաշտպաններ. Լուկաս (Լիվերպուլ), Ռամիրես (Չելսի), Սանդրո (Տոտենհեմ), Ժուսիլեյ (Կորինտիանս), Դուգլաս (Գրեմիո), Կոուտինյու (Ինտեր), Ռոնալդինյո (Միլան), Էլիաս (Կորինտիանս)

Հարձակվողներ. Ռոբինյո, Պատո (երկուսն էլ Միլան), Անդրե (Դինամո, Կիեւ), Նեյմար (Սանթոս)