ՖԻՖԱ-ն պաշտոնապես դադարեցրել է միջազգային մրցումներին Նիգերիայի հավաքականների եւ ակումբների մասնակցության երկամյա արգելը, հաղորդում է AP-ը: Հիշեցնենք, որ Նիգերիայի ֆուտբոլի ֆեդերացիան որակազրկվել էր իր գործերին իշխանությունների միջամտության պատճառով:

Մուսա Ամադուն դարձյալ զբաղեցրել է ֆեդերացիայի գլխավոր քարտուղարի պաշտոնը, իսկ մի քանի պաշտոնյաների դեմ սկսված դատական գործերը կարճվել են: Դրա շնորհիվ ՖԻՖԱ-ն հանել է որակազրկումը: