Հայաստանում 2016-ի արդյունքներով արդյունաբերության աճը կկազմի 6-7 տոկոս։ Այս մասին դեկտեմբերի 22-ին՝ կառավարության նիստից հետո, լրագրողներին ասաց տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանը։
Նրա խոսքով՝ տնտեսական ակտիվության ցուցանիշը 2016-ի հունվար–հոկտեմբեր ժամանակահատվածում աճել է ընդամենը 0.4 տոկոսով։ Սակայն տարվա արդյունքով անկում չի լինի։ «Աճ կա նաեւ արտահանման եւ ներդրումների ոլորտում։ Այդ մասին մենք կարող ենք ավել կոնկրետ խոսել տարին ամփոփելով»,– ասել է նախարարը։
![]() |
Մինչև դեկտեմբերի 30-ը ստացեք գրավով ապահովված սպառողական վարկեր 18-19% տարեկան տոկոսադրույքով: |
Նշենք, որ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ 2016—ի հունվար–հոկտեմբեր ժամանակահատվածում Հայաստանից արտահանումը կազմել է 698 մլրդ դրամ, ինչը 20 տոկոսով ավելի է, քան 2015-ի նույն ժամանակաշրջանում։












