Հեռահար կառավարվող ստորջրյա սարքը, որը ավստրալացի օվկիանոսագետների է պատկանում, նկարահանել է Անտարկտիկայի հատակը։ Սարքը տեսագրել է կենդանի օրգանիզմներին՝ այդ թվում ծովաստղներին, սպունգներին, որդերին, ծովային ոզնիներին։ Տեսագրությունը հրապարակվել է AusAntarctic-ի YouTube–ալիքում։ Կենդանիները բնակվում են ջրում, որի ջերմաստիճանը այդ խորության վրա մինուս 1․5 աստիճան է ըստ Ցելսիուսի։ Տարվա 10 ամիսներին այդ արարածները զրկված են արեւի ճառագայթներից 1․5 մետր հաստության սառույցի շերտի պատճառով, հայտնում է Lenta–ն։
Հասանելի է
русскийՏեղադրություն











