Շախմատի աշխարհի չեմպիոն Վիշվանաթան Անանդը Նանկինում ավարտված սուպերմրցաշարում գրավեց երկորդ տեղը` առաջ թողնելով Մագնուս Կարլսենին:
Վերջին տուրում Անանդը սպիտակներով 33 քայլում հաղթեց երկրորդ տեղի համար հիմնական մրցակցին` Էթյեն Բաքրոյին եւ 10 հնարավորից վաստակեց 6 միավոր:
Կարլսենը, որը նախավերջին տուրում արդեն նվաճել էր հաղթողի կոչումը, ոչ ոքի խաղաց Վուգար Գաշիմովի հետ:
Վեսելին Տոպալովը սեւերով, 42-րդ քայլում հաղթեց Վան Յուեին:
Մագնուս Կարլսենը նվաճեց Մեծ Սաղավարտի եզրափակիչի առաջին ուղեգիրը:
Nanjing Pearl Spring chess tournament
Նանկին, Չինաստան
22-րդ կարգ
10-րդ տուր
Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան) - Էթյեն Բաքրո (Ֆրանսիա) - 1:0
Վան Յուե (Չինաստան) - Վեսելին Տոպալով (Բուլղարիա) - 0:1
Մագնուս Կարլսեն (Նորվեգիա) - Վուգար Գաշիմով (Ադրբեջան) - 0,5:0,5
Մրցաշարային աղյուսակը. Կարլսեն - 7, Անանդ - 6, Բաքրո - 5, Գաշիմով, Տոպալով - 4,5-ական, Վան Յուե - 3





























