Երեւանում այսօր՝ դեկտեմբերի 25-ին, տեղի է ունեցել «Ամանորի բարի վազք» բարեգործական վազքարշավ, որին մասնակցել են մի քանի տասնյակ Ձմեռ պապիկներ (ֆոտոռեպորտաժ)։
NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ թեեւ մայրաքաղաքում այդ պահին ձյուն էր տեղում, մայթերն էլ սառցակալած էին, մասնակիցները եկել էին բարձր տրամադրությամբ, մի քանի նույնիսկ իրենց փոքրիկների հետ։ Ձմեռ պապիկների վազքը սկսվեց Հանրապետության հրապարակից, մասնակիցներն անցան Ստ. Շահումյանի և Սախարովի անվ. հրապարակներով, Վազգեն Սարգսյան, Նալբանդյան, Պուշկին, Աբովյան փողոցներով եւ վերադարձան կրկին Հանրապետության հրապարակ։
Վազքի ավարտին կազմակերպիչները պարգեւատրեցին հաղթողներին։ Տղաների 5 կիլոմետր վազքում առաջին տեղը գրավեց ժամկետային զինծառայող Մելիքսեթ Կարապետյանը, իսկ աղջիկների մրցապայքարում՝ Լորեն Հերբին։
Վազքից ստացված ողջ հասույթը տրամադրվելու է սիրիահայ երեխաներին, կազմակերպիչները մտադիր են նրանց համար ամանորյա նվերներ գնել։











