Միջազգային տիեզերական կայանի անձնակազմը պատմել է Սուրբ ծննդյան օրվա եւ տոնական ճաշացանկի մասին։ 50-րդ երկարաժամկետ արշավախմբի տիեզերագնացները տոնական ուղերձով դիմել են Երկրի բնակիչներին, հայտնում է NTDTV–ն։

Ամերիկուհի Փեգի Ուիթսոնի համար սա 3-րդ արշավն է դեպի տիեզերք։

Ֆրանսիացի Թոմ Պեսկեն հիշում է իր 25 զարմիկների մասին, որոնց հանդիպում էր Սուրբ ծննդին։

Անձնակազմի անդամները պատմել են տոնական ճաշացանկի մասին։ Ֆրանսիացի տիեզերագնացները ֆրանսիական ուտեստներ են մատուցել, ամերիկացիները՝ ավանդական հնդկահավ, մրգային աղցան, եգիպտացորենի հաց եւ այլ աղանդեր։