Ավստրալիայում տեղատարափ անձրեւները Ուլուրուի 350-մետրանաոց նարնջագույն ժայռը ջրվեժի են վերածել: Տեղումների քանակը մի քանի անգամ գերազանցել է նախորդ ռեկորդները, հայտնում է news.com.au-ն:

Տեղացիների համար սուրբ ժայռը գտնվում է Ավստրալիայի կենտրոնում, որի հիմքում գտնվող քարանձավների պատերը ծածկված են ժայռապատկերներով: Կարմիր ավազաքարի շնորհիվ այն օրվա ընթացքում իր գույնը մի քանի անգամ փոխում է՝ ծիրանագույնից մինչեւ ոսկեգույն:

Ավստրալիայի օդերեւութաբանական բյուրոյի տվյալներով՝ նման տեղումներ են լինում 50 տարին մեկ: Օրվա ընթացքում տեղումների քանակը կազմել է 232 մմ, ամսվա՝ 373,4 մմ: Նախորդ ռեկորդը գրանցվել էր 2003-ին՝ ամբողջ դեկտեմբերի ընթացքում 161 մմ տեղումներ: