Լեհ Միխալ Մոգիլան իր վեց տարեկան դստեր համար տեսանյութ է պատրաստել, որը «ապացուցում է» Սանտա Կլաուսի գոյությունը, հայտնում է ՌԻԱ Նովոստին»։
Ինչպես ասվում է տեսահոլովակին կցված նկարագարության մեջ, աղջիկը սկսել էր կասկածել Սանտայի գոյությանը ու հայրը որոշել է երեխային վերադարձնել այդ հավատը։ Աղջկան համոզելու համար, նա համակարգչային հատուկ էֆֆեկտներ է օգտագործել։
«Ես որոշեցի համոզել նրան, որ մորուքավոր ծերունին իսկական է։ Ես ու դուստրս որոշեցինք տոնածառի վրա տեսախցիկ տեղադրել, որպեսզի նկարահանենք Սանտա Կլաուսի հայտնվելու պահը։ Հենց աղջիկս գտավ նվերները , նա պահանջեց ինձ ցույց տալ տեսագրությունը»,- գրել է Միխալը տեսագրությանը կցված մեկնաբանությունում։











