Ամանորի տոնական օրերին ՀՀ ոստիկանությունն ուժեղացված, արտակարգ ռեժիմի ծառայություն է իրականացնելու:
Այս առնչությամբ Ճանապարհային ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Եգոր Կարապետյանը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ ասվում է.
«Ներողամտություն չի ցուցաբերվելու կարգազանց վարորդների, առավելեւս ոգելից խմիչք օգտագործած վարորդների նկատմամբ: Ոգելից խմիչք օգտագործած վարորդները կենթարկվեն համապատասխան վարչական իրավախախտման արձանագրության, մեքենաները կտեղափոխվեն ՃՈ հատուկ պահպանվող տարածքներ, իսկ ավտոմեքենաներում գտնվող ուղեւորներին ճանապարհային ոստիկանության աշխատակիցները կուղեկցեն իրենց տուն»:











