Ամերիկյան Delta Airlines вավիաընկերության օդանավը թռիչքից 20 րոպե հետո օդանավակայան է վերադարձել։ Պատճառը երկու ուղեւորներ էին, որոնք սկսել էին վիճաբանել զուգարան գնալու համար, գրում է Daily Mail–ը։
Դեպքը տեղի է ունեցել դեկտեմբերի 28-ին Մինեապոլիսից Լոս Անջելես ուղեւորվող օդանավում։ Օդ բարձրանալուց քիչ անց ուղեւորուհի Աննա Քրիսթին Կուսմանը մտել է զուգարան, չնայած ուղեւորներին դեռ չէին թույլատրել լքել իրենց տեղերը։ Երբ բորտուղեկցորդուհին կնոջը խնդրել է նստել տեղում, Քուսմանն ու նրա բոյֆրենդ Ադամ Ֆլեյզիգը սկսել են իրենց ագրեսիվ պահել։
Երբ օդանավը օդանավակայան է վերադարձել՝ ժամանել են մի քանի ոստիկաններ ու վիճաբանողներին դուրս բերել օդանավից։ Ընդ որում Ֆլեյզիգը հասցրել էր հարվածել ուղեւորներից մեկին, իսկ Քուսմանը դիմադրել էր ձերբակալության ժամանակ։ Երկուսին էլ մեղադրանք են առաջադրել հասարակական կարգը խախտելու համար։











