Ամերիկյան Friend Dog Studios կատակերգական տրիոն ներկայացրել է «2016» անվանումով գոյություն չունեցող սարսափ ֆիլմի թրեյլերը, որը պատմում է անցնող տարվա ամենաողբերգական իրադարձությունների մասին: Կատակերգական հոլովակը հրապարակվել է նրանց YouTube-ի ալիքում, հաղորդում է Lenta-ն:
Տեսանյութում, որը երկու օրում ունեցել է ավելի քան 340 հազար դիտում, հեղինակները հիշել են հայտնի անձանց շրջանում մահվան դեպքերի հաճախակիությունը, Դոնալդ Թրամփի հաղթանակը եւ Brexit-ը:
Թրեյլերի գործողությունները տեղի են ունենում լարվածություն առաջացնող երաժշտության ներքո, իսկ 2016 թվականի դերը կատարում է սեւ դիմակով մոլագար մարդասպանը:











