Թաիլանդի Կհոնկեն քաղաքում կինը զուգարանակոնքից խոշոր օձ է դուրս բերել: YouTube-ում հրապարակված տեսանյութում երեւում է, թե ինչպես են ժամանած փրկարարները բռնում սողունին:

Ըստ Lenta-ի՝ օձը Թաիլանդում բնակվող իժերի տեսակ է: Երբեմն դրանք հարձակվում են մարդու վրա, բայց նրանց խայթոցը թունավոր չէ:

UPI գործակալության փոխանցմամբ՝ փրկարարները սողունին անվտանգ վայր են տեղափոխել եւ բաց թողել: