Կառավարության համար գլխավորը փողերը բյուջե վերադարձնելն է, այլ ոչ թե կոնկրետ մարդկանց բռնելը։ Այս մասին հունվարի 13-ին՝ մամուլի ասուլիսի ժամանակ, ասել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը՝ մեկնաբանելով պետական ապարատում պրիմիտիվ գողության մասին ավելի վաղ արած հայտարարությունը։

Կարապետյանը նշեց, որ այդ բառերով ինքը չէր ուզում ասել, որ պետական ապարատում բոլորը բաց եւ անթաքույց գողանում են։ Խոսքն ուղղակի այն մասին է, որ պետք է վերացնել գումարի չարդարացված արտահոսքը։ «Այնպես որ պարզ բառերով ասած՝ ինձ համար գլխավորը ոչ թե մարդկանց բռնելն է, այլ պետության միջոցները հասցեական ծախսելը»,– ասել է վարչապետը։