Ազատության հրապարակում այսօր՝ հունվարի 13-ին, տեղի ունեցավ «Հին ու Նոր Տարի» խորագիրը կրող տոնական համերգային ծրագիրը։
Հաղորդավարները հայտնեցին, որ ծրագրով ազդարարվում է հանրապետությունում ամանորյա միջոցառումների ավարտը։ Հաղորդավարների խոսքին հաջորդեց համերգային ծրագիրը՝ հայկական շոու-բիզնեսի աստղերի մասնակցությամբ։
Ազատության հրապարակում հավաքվել էին երիտասարդներ եւ մեծահասակներ՝ իրենց երեխաների և թոռների հետ։













