Հայաստանում ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում  քվեարկության կարգի վերաբերյալ անիմացիոն տեսահոլովակ է պատրաստվել։

Հոլովակում, մասնավորապես, նշվում է, որ քվեարկությունը լինելու է հետեւյալ կերպ. անձը հաստատող փաստաթուղթը ներկայացնելուց եւ հատուկ կտրոնը ստանալուց հետո, (որը պետք է պահել մինչեւ քվեարկության ավարտը), ընտրողը հանձնաժողովի մեկ այլ անդամից վերցնում այն կուսակցությանների ընտրական թերթիկները, որոնք մասնակցում են ընտրություններին:

Այնուհետեւ, անցնելով խցիկ ընտրում է մեկ կուսակցության թերթիկ, թերթիկում ներառված մեկ  թեկնածուի եւ թերթիկը դնում նախապես տրամադրված ծրարի մեջ, մոտենում հանձնաժողովի անդամին ու ներկայացնում սկզբում ստացած կտրոնը: Նա ծրարին է փակցնում համապատասխան դրոշմանիշը եւ դուք ծրարը գցում եք քվեատուփի մեջ:

Հիշեցնենք, որ Ազգային ժողովի ընտրությունները տեղի կունենան 2017թ.-ին ապրիլի 2-ին: