Consumer Reports ամսագիրը հրապարակել է ամենահուսալի ավտոմեքենաների տարեկան վարկանիշային աղյուսակը: Այնտեղ ընդգրկվել են մարդատար մեքենաները, որոնք անցած տարվա ընթացքում ունեցել են հուսալիության ամենաբարձր ցուցանիշները:
Ինչպես հաղորդում է auto.ironhorse.ru-ն, այդ ցանկի առաջին 10 մեքենաներից 6-ը ճապոնական են: Թոփ-10-ում են նաեւ մի քանի եվրոպական եւ մեկ ամերիկյան մոդել:
Երրորդ տարին անըդմեջ ամենահուսալի ավտոմեքենաների մեջ առաջատարները ճապոնական մեքենաներն են: Նույնիսկ Toyota-ն բավական ամուր դիրքեր է գրավել, չնայած, որ նրա որոշ մոդելներ հետ էին կանչվել եւ այդ ավտոկոնցեռնի ցուցանիշները անկայուն արդյունքներ էին ցույց տվել:
Եվրոպական ավտոմեքենաներից ամենահուսալին համարվել է Porsche-ը, իսկ ամերիկյան մեքենաներից` լավագույն 10-յակ է մտել միայն Ford-ը, որը նախորդ տարվա վարկանիշում զբաղեցրել էր միայն 16-րդ հորիզոնականը:
Եվ այսպես, ներկայացնում ենք ամենահուսալի ավտոմեքենաների լավագույն 10-յակը:
1. Scion (Toyota կոնցեռնի ճյուղ)
2. Porsche
3. Acura
4. Honda
5. Infiniti
6. Toyota
7. Subaru
8. Volvo
9. Lexus
10. Ford





























