Իրանի Արեւմտյան Ատրպատականի նահանգապետ Վահիդ Ջալալզադեն իր երախտագիտությունն է հայտնել Հայ առաքելական եկեղեցուն` կապված ԱՄՆ-ում Ղուրանի այրման դեպքերին քննադատական արձագանք տալու համար:
Այս մասին նա ասել է նոյեմբերի 5-ին Մայր Աթոռ այցելության եւ Գարեգին Բ Կաթողիկոսի հետ հանդիպման ժամանակ:
Վահիդ Ջալալզադեի գլխավորած պատվիրակությանն ուղեկցել է Հայաստանում Իրանի դեսպան Սեյեդ Ալի Սաղայանին եւ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը:
Գարեգին Բ-ն շնորհակալական խոսք է հայտնել Իրանի իշխանություններին` իրանահայության նկատմամբ ցուցաբերած բարի վերաբերմունքի եւ աջակցության համար:
Նահանգապետ Վահիդ Ջալալզադեն, իր հերթին, շնորհավորել է Գարեգին Բ-ին գահակալության 11-րդ տարեդարձի կապակցությամբ:
Գարեգին Բ-ն եւս անդրադարձել է ԱՄՆ-ում Ղուրանի այրման դեպքերին, նշելով, որ Հայ Եկեղեցին անընդունելի է համարում այլոց սրբությունների նկատմամբ ցանկացած ոտնձգություն:
Հանդիպման ավարտին պատվիրակությունն այցելել է Մայր Աթոռի թանգարան:





























