Միլանի Ինտերի իատալացի պաշտպան Մարկո Մատերացին հերքել է լրատվամիջոցների տարածած լուրը, թե ինքը հաշտվել է Ֆրանսիայի հավաքականի նախկին ավագ Զինեդին Զիդանի հետ:

«Մենք չենք ողջագուրվել, - մեջբերում է ֆուտբոլիստին La Stampa-ն: Դա ինչ-որ մեկի կատակն է».

Հաղորդվում էր, որ Զիդանն ու Մատերացին Չեմպիոնների լիգայի Ինտեր - Ռեալ խաղից առաջ հանդիպել են Միլանի հյուրանոցներից մեկում, ողջունել միմյան, զրուցել եւ ջերմ հրաժեշտ տվել: