Քենիայի նախագահ Ումուրու Քենյաթան պարել է երիտասարդական պարային համույթի հետ՝ ակնկալելով ստանալ երիտասարդ ընտրողների աջակցությունը։
Ինչպես հաղորդում է BBC–ն, պարող նախագահի տեսահոլոբակը հակասական մեկնաբանությունների տեղիք է տվել։ Շատերը քննադատել են նրան սոցցանցերում՝ օգտագործելով #DabOfShame (ամոթի պահ) եւ նշելով, թե նախագահը կենտրոնացել է քարոզարշավի վրա, մինչդեռ երկրի առջեւ ծառացած լուրջ խնդիրները լուծում չեն ստանում։ Իսկ նախագահի կողմնակիցները համարում են, որ Քենյաթան դրանոց ցույց է տալիս համագործակցելու իր պատրաստակամությունը։











