Պետախ Տիկվա իսրայելական քաղաքի շուկայում պաղեստինցին հարձակվել է անցորդների վրա, ինչի հետեւանքով չորս մարդ է վիրավորում ստացել, չարագործը ձերբակալված է, հայտնում է Lenta–ն։

Չորս տուժածներին էլ տեղափոխել են հիվանդանոց։ Իշխանությունները չեն բացառում ահաբեկչության վարկածը։ Կասկածյալին հիմա հարցաքննում են։