Հայաստանում փոքր եւ միջին բիզնեսը ոչնչացվում է։ Այս մասին փետրվարի 10-ին՝ ԲՀԿ 9-րդ համագումարի ժամանակ, ասել է կուսակցության նոր առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։

Նա նշեց, որ փոքր եւ միջին բիզնեսը ցանկացած պետության ողնաշարն է։ «Ամերիկայի նման երկրում բյուջեի 64 տոկոսը լրացնում է ՓՄՁ–ն։ Հայաստանի բյուջեում դրա բաժինը 1.2 տոկոսն է։ Ի՞նչ է դա նշանակում։ Դա նշանակում է, որ Հայաստանում փոքր եւ միջին բիզնեսը ոչնչացվում է։ Հայաստանում ՓՄՁ–ն 3 տարով պետք է ազատել հարկերից»,– ասել է Ծառուկյանը։