Դեպքից ուղիղ մեկ տարի անց՝ փետրվարի 9-ին, Մոսկվայից Երեւան տեղափոխվեց հետախուզման մեջ գտնվող Արտյոմ Պեւունկովը, որը անցյալ տարի Տերյան փողոցի վրա ծեծի էր ենթարկել մի քաղաքացու, հափշտակել նրա հեռախոսը, փողը ու դիմել փախուստի:

Դեպքի առթիվ հայտարարվել էր քրեական գործ ՔՕ ավազակության հատկանիշներով: Պեւունկովը ներգրավվել էր որպես մեղադրյալ եւ հայտարարվել էր հետախուզում: Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա կալանավորված է: