Նախորդ տարվա նոյեմբերի լույս 18-ի գիշերը Բագրատունյաց պողոտայի թիվ 13 շենքի մոտ անհայտ անձը վիճել է մի երիտասարդի հետ, բռունցքով խփել նրան, հափշտակել դրամապանակը եւ փախել է:
Տվյալ անձը կասկածվում է կողոպոտի մեջ: Նրա մասին տեղեկություններ ունենալու դեպքում դիմել ոստիկանության Շենգավիթի կամ մոտակա բաժին: Նաեւ կարող եք զանգահարել 1-02, (010) 42 02 02 հեռախոսահամարներով:











