Ավստրիացի Մարկուս Շտոկլը հեծանիվով արագության նոր ռեկորդ է սահմանել։ Չիլիի Ատակամա անապատում 42–այմա էքստրեմալը զարգացնելով 167 կմ/ժ արագություն, հաղորդում է Motor–ը։
Շտոկլը կիրառել է Mondraker Summum ստանդարտ հեծանիվը, սակայն լավագույն աէրոդինամիկայի եւ անվտանգության համար նա կրել է հատուկ հագուստ եւ սաղավարտ։
Ավստրիացին մեկնարկել է անանուն լեռան գագաթից, ռեկորդ սահմանելու համար նրանից պահանջվել է 11 վայրկյան եւ 650 մետր ճանապարհ։ Նախկին ռեկորդը նույնպես պատկանում էր ավստրիացուն՝ Նիկարագուայում 2011 թվականին Շտոկլը հեծանիվով զարգացրել է 164,95 կմ/ժ արագություն։











