Մի քանի սերունդների սիրելի դերասան, եվրոպական կինեմատոֆրաֆի սեքս-խորհրդանիշ Ալեն Դելոնն այսօր` նոյեմբերի 8-ին նշում է իր 75-ամյակը: Նա առաջին անգամ ֆիլմում նկարահանվել է 1957-ին Իվա Ալեգրեի «Երբ խառնվում է կինը» կիննկարում, սակայն նրան հռչակ բերեց ոչ այս ֆիլմը: Նրան 1960-ականներին հրավիրեցին նկարահանվել իտալացի ռեժիսոր Լուկինո Վիսկոնտիի մոտ: Դելոնի հիմնականում խաղում էր գանգստերի, անբարո մեկի ու պլեբեյի կերպարներ:
Սկզբում Ալեն Դելոնը մտադիր չէր դերասան դատռնալ: Նրա մայրը որոշում է որդուն երշիկագործ դարձնել: Դելոնը երշիկագործի դիպլոմ է ստանում եւ որոշ ժամանակ անգամ աշխատում Փարիզի խանութներից մեկում: Հետո, 17 տարեկանում նա երազում էր օդաչու դառնալ եւ գնում է բանակ, բայց ընկնում է ծովային հետեւակի զորամաս:
Հետագայում միայն նրան ընկերները խորհուրդ են տալիս ուժերը փորձել դերասանության մեջ:
Նշենք, որ երկարատեւ ընդմիջումից հետո Դելոնը 2006-ին նկարահանվում է ֆիլմում խաղալով Գայոս Հուլիոս Կեսարի դերը «Աստերիքսը օլիմպիական խաղերում» կատակերգության մեջ:




























