Հնդկաստանում տղամարդը դիմացկունությունը ցուցադրելու համար հագուստի տակ մեղուներ է մտցրել: Տեսանյութը, որում անվախ տղամարդը պարզապես բռնում է մեղուներին ու մտցնում ճերմակ շապիկի բացվածքից, տարածում է ստանում համացանցում:
Ըստ 120.su-ի՝ հագուստի տակ այնքան մեղու է հավաքվում, որ տղամարդը գիրացած է թվում: Դրանից հետո տղամարդը միջատներին ազատ է արձակում, սակայն որոշները, հավանաբար, չեն շտապում հեռանալ:











