Ջորջիայի բնակիչ տղամարդը իր փոքրահասակ որդուն 20 դոլար է խոստացել, եթե նա ցատկի ցլիկի մեջքին, ինչը տղան արել է, հայտնում է Daily Mirror-ը:
Համացանցում հրապարակված հոր նկարահանած հոլովակում երեխան մոտենում է ցլին, ապա նրա վրա բարձրանում: Հայրը պարզաբանել է, որ նրան դրամական պարգեւ էր խոստացել:
Հոլովակում աղջկա ձայն է լսվում, հավանաբար երեխայի քրոջ ձայնը, որը զգուշացնում է, որ դա «վտանգավոր» է, ինչին համաձայնում է նաեւ մայրը, բայց նրանք չեն փորձում տղային կանգնեցնել:
Հայրը Facebook-ում նշել է, որ երեխայի հետ ամեն ինչ կարգին է, եւ նա իր 20 դոլարը ստացել է:











