Կառլո Անչելոտին հայտնել է, որ Չելսիի հարձակվող Դիդյե Դրոգբայի մոտ մալարիա է ախտորոշվել: Դեռեւս Լիվերպուլի հետ խաղից առաջ ռմբարկուն բարձր ջերմություն է ունեցել: Նա մնաց պահեստայինների նստարանին եւ խաղադաշտ դուրս եկավ հանդիպման վերջում:
«Դիդյեն առողջական խնդիրներ ուներ, նա թույլ էր: Այժմ մենք գիտենք, որ նա մալարիա է վարակվել: Նա ուներ ազատ ժամանակ, որից հետո թիմ է վերադարձել վարակված: Դրոգբան կորցրել է մարզավիճակը, սակայն բուժում ստանալուց հետո ամեն ինչ կարգին է»,- Անչելոտիին մեջբերում է BBC Sport-ը.




























