Ինտերնետում հայտնվել են «Նիվա» մեքենայի բացարձակապես նոր մոդելի` Lada Niva-ի առաջին լուսանկարները:
Հին ու բարի «Նիվայի» նոր սերնդի արտաքին տեսքը, որի համար հիմք է համարվել ներկա Chevrolet Niva-ի պլատֆորմը, գաղտնազերծել է դիզայներ Էդուարդո Օլիվեյրա: Ավտոմեքենայի էսքիզները, որոնք բրազիլացին տեղադրել է իր բլոգում, բազմաթիվ հակասական արձագանքների տեղիք է տվել:
Նախնական տվյալներով, մեքենան կհավաքվի ինչպես Ռուսաստանում, այնպես էլ Բրազիլիայում: Lada Niva-ն, որը սեփականացրել է Renault բրենդը, խոստանում է դառնալ այդ դասի ամենամատչելի մեքենան Լատինական Ամերիկայում:
Ռնթադրվում է, որ Niva-ն կներկայացվի երեք մոդիֆիկացիաներով. 3 դռնանի, 5 դռնանի եւ Պիկապ:
Նոր Niva-ին սպասել պետք չէ առնվազն մինչեւ 2014 թվականը, քանի որ «Ավտովազ»-ն առաջիկա երեք տարում նոր սերնդի Niva արտադրելու ծրագրեր չունի:





























