Ինտերի եւ Հոլանդիայի հավաքականի կիսապաշտպան Ուեսլի Սնեյդերը հայտնել է, որ հիվանդ է անեմիայով` սակավարյունությամբ, որն ուղեկցվում է թուլությամբ, հոգնածությամբ, գլխացավով եւ գլխապտույտով: Իտալիայի առաջնության նախորդ տուրի Բրեշիայի հետ հանդիպման ընդմիջմանը հոլանդացի ֆուտբոլիստը թուլություն էր զգացել եւ փոխարինվել էր:
«Առաջին խաղակեսի ավարտից հինգ րոպե առաջ սկսեցի ցնցվել եւ ցավ զգալ ամբողջ մարմնումս: Նախկինում երբեք այդպիսի բան չէր եղել: Երբ գնում է հանդերձարան` շատ վախեցած էի: Բժիշկները արյան ճնշման եւ սրտի ռիթմի տատանում գրանցեցին: Խաղից հետո ես մեկնեցի Հոլանդիայի` հետազոտվելու: Պարզվեց` հիվանդ եմ անեմիայով: Իմ մարմինը հյուծված է: Անհրաժեշտ է հանգիստ», - Սնեյդերին մեջբերում է De Telegraaf-ը:




























