Սեռական փոքրամասնությունների դեմ հանդես գալու համար Խորվաթիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը կարող է զրկվել պաշտոնից:
Վլատկո Մարկովիչը հայտարարել էր, որ քանի դեռ ինքը ղեկավարում է ֆեդերացիան ոչ մի միասեռական ազգային հավաքականում չի խաղա: Սեռական փոքրամասնությունների «Կոնտրա» եւ «Իսկորակ» կազմակերպություններն ի պատասխան հայտարարել են, որ դատի են տալու Մարկովիչին եւ բողոք են հղելու ՈւԵՖԱ:
Դրանից հետո Մարկովիչը ներողություն է խնդրել` նշելով, թե իր խոսքերը սխալ են թարգմանել: Սակայն արդեն մոտ ապագայում Մարկովիչը կարող է տուգանվել եւ նույնիսկ հեռացվել պաշտոնից: AP-ն հաղորդում է, որ ՈւԵՖԱ-ն մտադիր է հետաքննություն սկսել:




























