Դոնեցկի Շախտյորի եկամուտն անցած մրցաշրջանում կազմել է 50,5 միլիոն եվրո, ինչը երկու անգամ գերազանցում է նախորդ տարվա եկամուտը:
Առավելագույն եկամուտ ակումբը ստացել է ֆուտբոլիստների վաճառքից ու վարձակալության տալուց: Միայն Դմիտրի Չիգրինսկուն Բարսելոնային վաճառելու շնորհիվ Շախտյորը ստացել էր 25 միլիոն եվրո:
Զգալիորեն նվազել են ՈւԵՖԱ-ից ստացված գումարները, քանի որ անցած մրցաշրջանում Շախտյորը չհաղթահարեց Չեմպիոնների լիգայի խմբային փուլը, իսկ Եվրոպայի լիգայում դուրս մնաց 1/16-րդ եզրափակիչից:
Ավելացել է ակումբի եկամուտը տոմսերի, հեռուստատեսային իրավունքի վաճառքից եւ գովազդից: Շախտյորը եկամուտով մոտ տասը անգամ զիջում է Ռեալին, որն անցած մրցաշրջանում 442 միլիոն եվրո եկամուտ էր ունեցել:




























