Եվրոպայում առավել հաճախվող հանդիպումները կատալոնյան Բարսելոնայինն են: Իսպանիայի գործող չեմպիոնի Կամպ Նոու ստադիոնում անցկացրած յուրաքանչյուր հանդիպմանը ներկա է լինում միջինը 83 հազար 100 մարդ:
Երկրորդ տեղում Դորտմունդի Բորուսիան է, որին տանն աջակցում է միջինը 75 հազար 688 մարդ: Երրորդ տեղում Մանչեսթեր Յունայթեդն է` 72 հազար 200 ֆուտբոլասեր:
Այս ցուցանիշով կազմած ցուցակում ընդգրկված եվրոպական 30 ակումբներից 11 ներկայացնում են Գերմանիան, վեցը` Անգլիան, չորսը` Իսպանիան, հաղորդում է Եվրոսպորտը:




























