Այսօր, նոյեմբերի 10-ին, շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարում Մագնուս Կարլսենի փոխարեն Ալեքսանդր Գրիշչուկին պաշտոնապես ընդգրկելուց հետո անցկացվել է զույգերի նոր վիճակահանությունը: Անփոփոխ է մնացել միայն Վեսելին Տոպալով - Գատա Կամսկի զույգը: Լեւոն Արոնյանը կխաղա հենց Գրիշչուկի հետ: Մյուս երկու զույգերը կազմել են Կրամնիկն ու Ռաջաբովը եւ Գելֆանդն ու Մամեդյարովը:

Տոպալով - Կամսկի
Կրամնիկ - Ռաջաբով
Արոնյան - Գրիշչուկ
Գելֆանդ - Մամեդյարով

Հավակնորդների մրցաշարը կանցկացվի 2011թ. մարտից մինչեւ մայիսը: Շախմատային թագի համար մրցամարտը Անանդի եւ հավակնորդի միջեւ տեղի կունենա 2012թ. սկզբին Լոնդոնում: