Ստրադիվարիուսի գողացված ջութակը վերադառնում է բեմ։ Մանրակրկիտ ռեստավրացիայից հետո, որը ավելի քան մեկ տարի է տեւել, Ստրադիվարիուսի ջութակը նորից վերադառնում է մեծ բեմ, հայտնում է NTDTV–ը։

Այդ գործիքը պատկանում էր ամերիկացի հանրահայտ ջութակահար Ռոման Տոտենբերգին։ 1980-ին այն գողացել էին երաժշտի աշխատասենյակից։ Ջութակը գտել են միայն 2015-ին։ Երաժիշտը դրանից երեք տարի մահացել էր 102 տարեկանում։

Ենթադրվում է, որ ջութակը գողացողը ջութակահար Ֆիլիպ Ջոնսոնն է եղել, որը գործիքը թաքցրել էր նկուղում։

Հիմա աշխարհում մոտ 550 ջութակ կա, որը ստեղծել է մեծանուն վարպետ Ստրադիվարիուսը։