Շախմատի աշխարհի չեմպիոն Վիշվանաթան Անանդը եւս մեկնաբանել է նորվեգացի Մագնուս Կարլսենի որոշումը հրաժարվել հավակնորդների մրցաշարի մասնակցությունից:
«Ես հասկանում եմ, որ դա Մագնուսի անհատական որոշումն է, եւ նա այն հիմնավորում է, սակայն դա ցավալի է: Շրջափուլը հստակ ուղղություն ունի, եւ ամեն ինչ ընթանում է նախատեսածի համաձայն: Մենք ունենք մրցավայր եւ կազմակերպիչներ: Լոնդոնում կայանալիք եզրափակիչ մրցամարտը կարեւոր դրվագ կլինի շախմատային պատմությունում: Ես անհամբեր սպասում եմ այդ պահին: Հավակնորդների մրցախաղերը արտակարգ ուժեղ եւ մրցակցային իրադարձություն կլինեն», - Անանդին մեջբերում է ChessVibes-ը:

Հասանելի է
русский


























