Լոռու մարզի Սպիտակ քաղաքում մարտի 15-ի երեկոյան խոշոր հրդեհ է բռնկվել: Հրդեհի վերաբերյալ ահազանգը Լոռու մարզային փրկարարական վարչություն ստացվել է ժամը 21:05-ին, որով հայտնել են, որ այրվում է Սպիտակ քաղաքի Այգեստան թաղամասի տնակներից մեկը:
Անմիջապես դեպքի վայր են մեկնել Սպիտակի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները՝ երեք մարտական հաշվարկով:
Հրշեջներին հաջողվել է փրկել երկհարկանի տան մի մասը: Մնացած մասն ամբողջությամբ կրակի բաժին է դարձել: Դեպքի պահին բարեբախտաբար տանը ոչ ոք չի եղել, տուժածներ չկան, բնակարանը լուրջ վնասներ է կրել:
Վնասվել ու այրվել է նաեւ ներսում եղած գույքը: Դեպքի վայրում են գտնվել նաեւ Սպիտակի ոստիկանները:
Թե ինչից է առացել հրդեհը՝ կպարզվի քննությամբ ու նշանակված փորձաքննություններով:
Հրդեհը մարվել է ժամը 00:27-ին:
.jpg)
.jpg)
.jpg)











