Գերմանիայի Էրֆուրտ քաղաքում սկանդալ է բարձրացել մզկիթի կառուցման պատճառով, հաղորդում է RT-ն։
Նշվում է, որ շրջանը, որտեղ քաղաքային իշխանությունները տեղ են հատկացրել մուսուլման համայնքին՝ մզկիթի կառուցման համար, ծայրամասային է, մերձակայքում ապրում է ռուսական համայնքի մեծ մասը։ Բնակիչները վախենում են կրոնական մոլեռանդներից։
Տյուրինգիա շրջանում մինչ օրս ոչ մի մզկիթ չի կառուցվել՝ ի տարբերություն մյուս գերմանական հողերի, քանի որ շատ բարդ է այստեղ մզկիթի կառուցման թույլտվություն ստանալ։
Ենթադրյալ շինարարության վայրում նախաձեռնության հակառայորդները փայտե խաչերի շարքեր են կանգնեցրել։ Սակայն ցուցարարները մամուլին մեկնաբանություններ չեն տալիս, քանի որ «համր բողոք» են արտահայտում։
«Իրավական տեսանկյունից՝ մենք ոչինչ չենք կարող անել տեղադրված խաչերի հետ նկատմամբ։ Բացի այդ, այս հողը չի գտնվում քաղաքային իշխանությունների վերահսկողության ներքո, այն մասնավոր է», — հայտարարել են Էրֆուրտի քաղաքապետարանի մամուլի ծառայությունում։











