Մենք հանձն ենք առնում, որ մեր երկիրը պետք է դարձնենք ոչ թե փախուստի, այլ վերադարձի հայրենիք: Վանաձորի Արցախ պուրակում ունեցած ելույթի ժամանակ այսպես նշեց ՕՐՕ դաշինքի առաջնորդներից Րաֆֆի Հովհաննիսյանը:
«Եվ պիտի կրկնենք և պիտի գործենք մինչև որ դա տեղի ունենա: Կարող է ընկնենք, բայց երբեք չենք ծնկելու: Եվ դա վերաբերում է մեր արտաքին թշնամուն ու նաև մեր ներքին իրավիճակին»,ասել է նա:
Անդրադառնալով կուսակցությունների ունեցած բացթողումներին ու սխալներին, վերջինս անդրադարձ կատարեց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի գործունեությանը:
«Բարետես ու բարեկիթ գործող վարչապետը երևի մեզնից կամ ուրիշներից օրինակ վերցնելով սկսել է խոսել բացթողումների, սխալների մասին: Իհարկե, տարոսը իշխող կուսակցությանը, բայց եթե ինքը իրապես անկեղծ է և ոչ թե հատուկ առաքելության վրա, ինքը պետք է մեկ անգամից ասի ոչ թե սխալ կամ բացթողում, այլ որ իր կուսակցությունը՝ իր կուսակցապետով հանդերձ, պետական հանցագործությունների շարան է կատարել»,- նշեց Ր. Հովհաննիսյանը:











