Մեր երկրի կայուն զարգացման ապահովման համար հարկավոր է կարգավորել հակամարտությունները հարեւանների հետ: Այդ մասին այսօր՝ մարտի 28-ին Ազատության հրապարակում ընթացող հանրահավաքում հայտարարել է ՀԺԿ նախագահ, «Կոնգրես-ՀԺԿ» ընտրացուցակի երկրորդ համարը զբաղեցնող Ստեթան
«Մեր երկրի կայուն զարգացման ապահովման համար հարկավոր է կարգավորել հակամարտությունները հարեւանների հետ, իհարկե ոչ ի հաշիվ մեր ազգային արժանապատվության, եւ հարկավոր է լուծել մեր ներքին խնդիրները»,- նշել է Դեմիրճյանն ու հավելել. «Պետք է իրականացվի երկրում արդարության հաստատման ծրագիր, իրական պայքար մղել կոռուպցիայի դեմ, արդար ընտրություններ անցկացնել, բացահայտել հոկտեմբերի 27-ի եւ մարտի 1-ի ոճրագործությունները, բոլոր մեղավորներին պատժել»:
Դեմիրճյանի խոսքով, սա չի կարող անել այն վարչախումբը, որի գործունեության հետեւանքով երկիրը դատարկվում է, աճում են աղքատությունն ու արտաքին պարտքը: «Այս ճգնաժամը պայմանավորված է նրանով, որ պարբերաբար յուրացնում են իշխանությունը: Իշխանությունը պահելու համար մշտապես շահարկել են Ղարաբաղի հարցը, ինչն անթույլատրելի է»,- նշել է Դեմիրճյանը:
ՀԺԿ նախագահը նշել է, թե այս օրերին խոստումների պակաս չկա՝ ամպագոռգոռ, երբեմն զավեշտի հասնող: «Բայց ես վստահ եմ, որ մեր ժողովուրդը իրական ծրագիրը կտարբերի դատարկախոսությունից»,- ասել է նա:











