Միջազգային դիտորդները ոչ մի հայտարարություն չեն անի եւ լրագրողներին կոչ են անում սպասել մինչ վաղը: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողղովի պատվիրակության ղեկավար Գեյր Բեքեվոլդը:
ԵԱՀԿ ԽՎ դիտորդական առաքելության հատուկ համակարգող Իգնասիո Սանչես Ամորայի խոսքով` ընտրական գործընթացը միայն այն չէ, ինչ տեղի է ունենում այսօր:
«Մենք այստեղ ենք փետրվարի կեսերից: Մեր թիմերն աշխատում են ամբողջ երկրում: Մենք հետեւել են քարոզարշավին, զանգվածային լրատվամիջոցներին եւ ընտրությունների հետ կապված բոլոր խնդիրներին: Վաղը մենք մեր գնահատականը կտանք ամբողջ գործընթացին ընդհանուր առմամբ», - հավելել է նա:
Դիտորդն ընդգծել է, որ նրանք այստեղ են ընտրական համալիր բարեփոխումներին հետեւելու համար:
«Ամեն ինչ մի գիշերվա ընթացքում չի փոխվի», - հայտարարել է նա` հավելելով, որ իրենք իսկապես հույս ունեն, որ Հայաստանի ժողովուրդն ու իշխանությունները բարեփոխումներ կանցկացնեն ոչ միայն ընտրական համակարգի բարեփոխումների համար` որպես այդպիսին, եւ ոչ միայն օրենքի փոփոխության համար` որպես այդպիսին:











