Հնդկաստանում ամբոխը մուսուլմանին ինքնադատաստանի է ենթարկել կովեր տեղափոխելու համար։ Դեպքը տեղի է ունեցել Ռաջաստան արեւմտյան նահանգում։ 200 մարդուց կազմված ամբոխը հարձակվել է կովեր փոխադրողների վրա ու դաժանաբար ծեծել նրանց։ Տղամարդկանցից մեկը ծեծից երկու օր անց մահացել է, հայտնում է AFP–ը։
Ոստիկանությունը դեռ ոչ մեկին չի կալանավորել, սակայն հարձակման ենթարկված 6 տղամարդկանց նույնպես սպառնում է պատիժ կովերի մաքսանենգության համար։
Նշենք, որ Հնդկաստանում կովը սրբազան կենդանի է համարվում։ Կով մորթելու համար որոշ նահանգներում մահապատիժ է նախատեսված։ Իսկ կովերին փոխադրելու համար անհրաժեշտ է հատուկ արտոնագիր ստանալ։











