Կառավարության նիստից հետո նախարարները ճեպազրույց են ունենում միջանցքում իրենց սպասող լրագրողների հետ:
Առաջինը լրագրողների հետ զրուցեց Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը: Նա նշեց, որ այսուհետ աշխատելու են ոչ թե իրենց տրված 8 ժամը, այլ 10-12 ժամ՝ ներառյալ շաբաթ օրերը, այսինքն արտակարգ ռեժիմով:
Անդրադառնալով վերջին օրերի գնաճին, նախարարն ասաց. «Գնաճը պետք է հետ իր բնականոն մակարդակին: Այսօր ունենք դեֆլյացիա, շատ նորմալ է, որ մեր նման տնտեսություններն ունենան 4 տոկոսանոց գնաճ, դա նաեւ օգտակար է»:











