Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան հրապարակել է 2010թ. աշխարհի լավագույն գոլերի տասնյակը, որից ֆուտբոլասերները ինտերնետային քվեարկությամբ կընտրեն լավագույնը: Ֆերենց Պուշկաշի անվան մրցանակը լավագույն գոլի հեղինակը կստանա 2011թ. հունվարի 10-ին Ցյուրիխում կայանալիք արարողության ժամանակ, հաղորդում է ՖԻՖԱ-ի կայքը:

Տասը լավագույն գոլի հեղինակ են դարձել թուրք Հալիլ Ալթինթոփը, հոլանդացիներ Արյեն Ռոբենն ու Ջովանի Վան Բրոնքհորսթը, շվեդ Լինուլ Հալենիուսը, ֆրանսիացի Սամիր Նասրին, արգենտինացի Լիոնել Մեսին, բրազիլացի Նեյմարը, հարավաֆրիկացի Սիֆիվե Տշաբալալան, հյուսիսիռլանդացի Մեթյու Բերոուզը եւ ճապոնացի Կումի Յոկոյաման:

Ընտրությունը կատարվել է երեք չափանիշով. գոլի գեղագիտական արժեքը, հանդիպման կարեւորությունը, պատահական հաջողության եւ մրցակցի սխալի բացակայությունը: Բոլոր գոլերի տեսագրությունը հնարավոր է դիտել ՖԻՖԱ-ի կայքում եւ նույն տեղում էլ քվեարկել.  

http://www.fifa.com/ballondor/puskasaward/index.html.