Ռուս զինծառայողները հայտնաբերել են Սիրիայի Շայրաթ ավիաբազային ամերիկացի զինծառայողների հարվածի հետեւանքների տեսագրությունը։ Անօդաչու սարքերի տեսագրած ժապավանները հրապարակում է «Զվեզդա» հեռուստաալիքը։

Ավելի վաղ ապրիլի 7-ին ՌԴ ՊՆ ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը հայտարարել է, որ ամերիկացիների կիրառած 59 թեւավոր հրթիռներից նպատակին են ծառայել միայն 23-ը։ Սպանվել են սիրիացի 10 զինծառայողներ, ոչնչացվել՝ 6 ՄիԳ-23 կործանիչներ։

Հարվածը հասցվել է ապրիլի 7-ին, Երեւանի ժամանակով՝ 04։40-ին։