Իսպանիայում տղամարդը ամերիկյան բլուրներով սահելիս բախվել է թռչունի:  Վագոնիկի վրա տեղադրված խցիկի տեսանյութը հրապարակվել է համացանցում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Միջադեպը տեղի է ունեցել Բարսելոնից ոչ հեռու գտնվող «Ավենտուրի այգի» զվարճանքների այգում: Եվրոպայում ամենամեծ ուղղաձիգ արագացուցչով՝ Red Force-ով, սահող տղամարդը ուժեղ հարված է ստացել կոկորդին, որի հետեւանքով ամենայն հավանականությամբ նրա շունչը կարճ ժամանակով կտրվել է: Մի քանի վայրկյան հետո ուշքի գալով եւ գիտակցելով, որ թռչունի է բախվել, նա վերջինիս մի կողմ է շպրտել: